Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Ո՞վ է դատելու Սերժ Սարգսյանին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Վահե Միսակյանին։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ իրենց վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Նման աղմկոտ, հասարակական հնչեղություն ունեցող գործերում խիստ էական է դատավորի անձը։ Գաղտնիք չէ, որ դատական համակարգը մեզանում գտնվում է ինստիտուցիոնալ խորքային ճգնաժամի մեջ, ինչն առանձնահատուկ է դարձնում դատավորի անձը, նրա հարաբերությունները հին համակարգի հետ, անկախության մակարդակը։

Վահե Միսակյանը  Երևանի ընդհանուր իրավասության դատավոր է նշանակվել 2019-ի վերջին, իսկ 2017-ից եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Ինչպես տեսնում ենք՝ Միսակյանի մասնագիտական կենսագրությունը բավականին լակոնիկ է ու նա՝ թեև դատավոր է նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից, սակայն, ըստ էության, չի հասցրել ադապտացվել նախկին կոռումպացված համակարգին, ավելին՝ Երևան է տեղափոխվել արդեն հեղափոխությունից հետո՝ ըստ էության, պարտական չլինելով նախկիններին։ Այս առերևույթ հանգամանքները հույս են ներշնչում, որ Միսակյանին չի կարող կաշկանդել նախկինների հանգամանքը ու թերևս կարող ենք բնականոն դատավարության հույսեր ունենալ։

Մյուս կողմից՝ շատ ավելի կարևոր է , թե դատական գործընթացի ժամանակ ինչպիսի վարքագիծ կդրսևորի պաշտպանական թիմը,  մասնավորապես՝ երրորդ նախագահի գլխավորությամբ։

Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ դա համարելով քաղաքական հետապնդում։ Արդյո՞ք սա ենթադրում է, որ նրա պաշտպանական թիմը որդեգրելու է նույն ագրեսիվ մարտավարությունն, ինչով աչքի է ընկնում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Տրմաբանությունը հուշում է, որ դա այդպես է լինելու, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին էսկալացիան անհրաժեշտ չէ, որովհետև նա, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, կալանքի տակ չէ ու ավելի անկաշկանդ պաշտպանություն որդեգրելու հնարավորություն ունի։

Շուտով Հայաստանում կընթանա երկու զուգահեռ դատավարություն, որոնց հիմնական ֆիգուրանտները երկու նախկին նախագահներն են, որոնք, անշուշտ, պայքարելու են ոչ միայն իշխանությունների, այլ նաև՝ միմյանց դեմ՝ հին համակարգի կամ ընդդիմության լիդերության նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում