«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին երեխաների ապօրինի որդեգրման գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ կրկին կալանավորվեց «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։
Մենք տեղեկացանք, որ քննիչը արգելանք է դրել Լիանա Կարապետյանի տեսակցությունների, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և, որքան էլ տարօրինակ է, լրատվամիջոցների հետ կապի վրա։
Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:







































