ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո նստավայրի վրա հարձակման փորձ է կատարվել, հաղորդում է CBC12 News-ը:
Երկու անձինք ամենագնացով ճեղքել անցել են երկու անցակետերը: Պահակները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ: Իրավախախտները փորձել են փախչել, բայց նրանց ձերբակալել են:
Հունվարի 31-ին Թրամփը իր կնոջ՝ Մելանիայի հետ, պետք է ժամաներ նստավայր:










































