Saturday, 04 07 2026
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ

Գազի թանկացումն այլընտրանք չունի. հիմա մեզ վրա լրացուցիչ պարտքեր են կուտակվում

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը կարծում է, որ այս տարվա ապրիլից հետո գազի գինն անպայման կբարձրանա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ դրան, ցավոք սրտի, այլընտրանք չկա։

Նրա խոսքերով՝ թեև 2019-ի հունվարի 1-ից հայտարարվեց, որ գազի գինը սահմանին 15 դոլարով թանկանում է, բայց իրականում գազի գինը բարձրացավ 30 դոլարով։ «Խոսքն այն մասին է, որ մենք պաշտոնապես ռուսների հետ ունեինք պայմանագիր, ըստ որի՝ գազի գինը 150 դոլար էր, բայց վճարում էինք դե ֆակտո 135 դոլար։ 15 դոլարի զեղչը նախկին կառավարության ժամանակ փոխադարձ համաձայնությամբ կար։ Դրա նպատակն էր ջերմոցային տնտեսությունները Հայաստանում զարգացնել և դրա մեջ հնարավոր էր էժան գազ տրամադրել։

Հետագայում, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, հայտարարվեց, որ կոռուպցիոն սխեմաներ են գտել, ինչը դարձավ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների թեմա։ Փաստորեն ՌԴ իշխանություններին մեղադրեցինք, որ ինչ-որ 15 դոլարանոց կոռուպցիոն սխեմա են հայտնաբերել։ Այդ ամենը վերջացավ նրանով, որ հունվարի 1-ից ռուսները գազի գինը բարձրացրին դե յուրե 15 դոլարով, իսկ դե ֆակտո՝ 30 դոլարով, այսինքն՝ նախկին 15 դոլարի զեղչը նույնպես վերացրին, և գինը դարձավ 165 դոլար»,- ասաց փորձագետը։

Նա հավելեց, որ սրանք այն խնդիրներն էին, որոնց լուծումների շուրջ պետք է ՀՀ իշխանությունները բանակցեին այս մեկ տարվա ընթացքում. «Որքան ես եմ հասկանում, այդ ամենը չի արվել։ Օրինակ՝ եթե առաջ ես գիտեի՝ ովքեր են բանակցում, կար էներգետիկայի նախարարություն, հիմա ծանոթ չեմ։ Փաստորեն մեզ վրա լրացուցիչ պարտքեր են կուտակվում, և ժամանակի ընթացքում մեզ պահանջներ են ներկայացնելու և պահանջելու են պարտքերի վճարում»։

Արմեն Մանվելյանը նշեց, որ եթե ներքին պայմանավորվածության արդյունքում ռուսները համաձայնել են մինչև ապրիլի 1-ը չթանկացնել գազը, սա ընդամենը գազի գնի շուրջ ձախողված քաղաքականության հետևանք է։

Հարցին, թե գազի սակագնի հնարավոր բարձրացումը ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, Մանվելյանը պատասխանեց, որ դրա համար պետք է առանձին տնտեսագիտական հաշվարկ իրականացնել. «Իհարկե, որոշակի ազդեցություն կունենա, քանի որ շատ ոլորտներ կապված են գազի գնի հետ։ Պարզ է, եթե գազի սակագինը բարձրանա, ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան ևս թանկանալու է, իսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի 30 տոկոսի արտադրությունը հենց ՋԷԿ-երի վրա է։ Այսինքն՝ գազի թանկացումը կազդի ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի գնի վրա։ Բացի դրանից՝ Հայաստանում տրանսպորտային միջոցների մոտ 70 տոկոսը աշխատում են գազով։ Փռերում, ցեմենտի արտադրության մեջ ևս գազ են օգտագործում։ Իհարկե, գազի թանկացումը վատ հետևանքներ կունենա»։

Ինչ վերաբերում է նրան, որ հնարավո՞ր է, որ գազի սակագինը բարձրացնելու «Գազպրոմ Արմենիայի» ենթադրյալ հայտը մերժվի ՀԾԿ հանձնաժողովի կողմից, փորձագետն արձագանքեց, որ տեսականորեն դա հնարավոր է, ուղղակի մերժողները պետք է հիմնավորեն, թե ինչու են մերժում. «Որովհետև նույն կերպ «Գազպրոմ Արմենիան» պետք է հիմնավորի, թե ինչու է գազը թանկացնում։ Խնդիրն այն է, որ քանի գազի ոլորտը մենաշնորհային է, ապա գազի գինը որոշվում է օրենքների համաձայն՝ համապատասխան մարմնի կողմից, իրենք չեն կարող այդ օրենքը խախտել։ Եթե «Գազպրոմ Արմենիան» ցույց է տալիս, որ իր ծախսերը շատ ավելին են և ինքը չի կարող շարունակաբար վնասով աշխատել, հանձնաժողովը չի կարող ունենալ հիմք մերժելու համար գազի թանկացումը»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում