Friday, 03 07 2026
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում

Տրվել է «Пеноксал® forte» և «PEN BG» ԿԱՀ-երի իրացումն արգելելու կարգադրագիր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, կենսաբանական ակտիվ հավելումների շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակներում, դիտարկումներ են անցկացրել ԿԱՀ-եր ներմուծող «Մեդ Ալյանս» և «Մեդ-Պրոգրես» ՍՊ ընկերություններում՝ «Пеноксал® forte» և «PEN BG» կենսաբանական ակտիվ հավելումների նկատմամբ: Այս մասին հայտնել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դիտարկման ընթացքում պարզվել է, որ «Пеноксал® forte» և «PEN BG»  ԿԱՀ-երը, չեն ենթարկվել համապատասխանության գնահատման, ինչպես նաև՝ որ Եվրասիական տնտեսական միության տարածքում պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում նման արտադրանքների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: «Пеноксал® forte»-ն և «PEN BG»-ն,  սակայն, Հայաստանում վաճառվել են  որպես կենսաբանական ակտիվ հավելումներ:

«Մեդ Ալյանս» և «Մեդ-Պրոգրես» ՍՊ ընկերություններին տրվել են կարգադրագրեր արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:

Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ «Пеноксал® forte»-ն իրացվում է նաև «Ֆոլիո Թրեյդ» ՍՊԸ-ի կողմից:

Հետագծելիության ապահովման նպատակով՝ այդ կազմակերպությանը  ևս տրվել է «Пеноксал® forte» ԿԱՀ-ի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Սահմանվել է ժամկետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում