Եմենի հյուսիսը վերահսկող հուսիտների շարժումը, որին աջակցում է Իրանը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթային ընկերության օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին, հայտնում է Reuters-ը:
Saudi Aramco-ն անցած տարվա վերջին բորսայում գրանցվելուց հետո դարձել է աշխարհում ամենաթանկը:
Հուսիտների հայտարարությամբ, նրանք հրթիռակոծել են ոչ միայն Saudi Aramco-ի օբյեկտները, այլև սաուդյան Աբհա և Ջիզան քաղաքների օդանավակայանները և թագավորության ռազմաբազան: Թե կոնկրետ երբ է կատարվել հարձակումը, չի նշվում: