Ճապոնիայի Իբարակի համալսարանի աստղագետները արձանագրել են կուտակումային պայթյունի հազվագյուտ երևույթ, որի աղբյուրը գերհզոր G358-MM1 պրոտոաստղն է: Այս մասին հաղորդել է Science Alert-ը:
Կուտակումային պայթյունը սովորաբար տեղի է ունենում աստղի ձևավորման ժամանակ, երբ վերջինս չափազանց մեծ նյութեր է կլանում միջաստղային միջավայրից: Նմանատիպ բռնկումներ Ծիր Կաթինում նկատվել են ընդամենը երեք անգամ:
Այս երևույթը, սակայն, առաջին անգամ է նկատվել և չի դիտվել նախկինում հայտնաբերված կուտակումային պայթյունների ժամանակ:
Ըստ գիտնականների՝ իրենք արձանագրել են նախկինում անհայտ տեսակի կուտակումային պայթյուն: Հնարավոր է, որ այդ երևույթների մի շարք տեսակներ կան, որոնց հատկությունները կախված են երիտասարդ աստղի էվոլյուցիայի զանգվածից և փուլից: