Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

ԱՀԿ-ն արտակարգ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով

​​Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտակարգ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Այդ մասին ասված Է կազմակերպության մամուլի տեղեկագրում, հաղորդում Է ՌԻԱ Նովոստիին: «Կոմիտեն չորեքշաբթի օրը՝ հունվարի 22-ին, հանդիպում կանցկացնի Ժնեւում՝ պարզելու՝ բռնկումն արդյոք իրենց արտակարգ դրություն Է ներկայացնում միջազգային մասշտաբի հասարակական առողջապահության բնագավառում»,-նշվում Է փաստաթղթում:

Ինչպես հունվարի 21-ին Պեկինում կայացած բրիֆինգում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, Չինաստանը կմասնակցի ԱՀԿ-ի արտահերթ հանդիպմանը: «Չինաստանը կշարունակի ամրապնդել միջազգային համագործակցությունը եւ աշխատել միջազգային հանրակցության հետ վիրուսի դեմ պայքարելու եւ տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հասնելու համար»,-նշել Է դիվանագետը: Մինչդեռ Չինաստանում շարունակում Է ավելանալ այն անձանց թիվը, որոնք վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով: ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի կողմից հունվարի 21-ին տարածված տվյալներով՝ նրանց թիվը հասել Է 291-ի: Նրա տեղեկատվության համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում 77 նոր դեպք Է գրանցվել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի նահանգում, Պեկինում եւ Շանհայում: Եվս ինը տարածաշրջաններում բացահայտվել Է 27 հոգի՝ նոր տիպի թոքաբորբի կասկածանքով: Հրապարակված վիճակագրության համաձայն, ներկայում վարակվածների մեծամասնությունը (270 մարդ) գտնվում Է Ուհանում, որտեղից սկսվել Է հիվանդության տարածումը: Հինգ բնակիչ հոսպիտալացված Է Չինաստանի մայրաքաղաքում, 14 մարդ՝ Գուանդունի հարավային նահանգում, երկուսը՝ Շանհայում: Եվս 14 տարածաշրջանում իշխանությունները կարանտինի են ենթարկել կասկածի տակ գտնվող 54 անձանց, որոնց մոտ հայտնաբերվել են թոքաբորբի նմանվող ախտանիշեր: Ուհան քաղաքում նոր տիպի թոքաբորբից մահացած մարդկանց թիվը հասել Է վեցի: Բժիշկների խոսքով՝ կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են հարբուխը, հազը, կոկորդի ցավը եւ կրծքի ճնշվածության զգացումը: Հնարավոր են նաեւ գլխացավերի եւ տենդի հայտնվելը, որը կարող Է տեւել մի քանի օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գտնում Է, որ հարկ Է մոտ ժամանակներս նոր թոքաբորբի, որն առաջանում Է 2019-nCoV կորոնավիրուսից, տարածում սպասել Չինաստանում եւ, հնարավոր Է, այլ երկրներում: Հունվարի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:

«Ընդամենն աշխարհում արձանագրվել Է 2019-nCoV-ի 278 հաստատված դեպք, որոնց մասին ստացվել են պաշտոնական հաղորդումներ»,- ասել Է նա՝ հավելելով, որ «այդ թվերն արագորեն փոխվում են»: Չորս դեպք Է արձանագրվել Չինաստանի սահմաններից դուրս՝ երկուսը՝ Թաիլանդում, մեկը՝ Ճապոնիայում եւ մեկը՝ Կորեայի Հանրապետությունում: «Հարկ Է սպասել նոր դեպքերի Չինաստանի այլ շրջաններում եւ, հնարավոր Է, այլ պետություններում», արձանագրել Է պաշտոնական ներկայացուցիչը: Նա հայտնել Է, որ Չինաստանի Ուհան քաղաքում Է գտնվում ԱՀԿ-ի առաքելությունը: Այն հանդիպել Է առողջապահության ոլորտի մասնագետների եւ պաշտոնատար անձանց հետ, որոնք «հետաքննություններ են կատարում հիվանդության բռնկման կապակցույթամբ»:

«Այդ առաքելությունը Չինաստանի կառավարության եւ ԱՀԿ-ի միջեւ տեղեկատվության փոխանակման՝ ներկայիս գործընթացի բաղկացուցիչ մասն Է»,- պարզաբանել Է Յազարեւիչը: Նա ընդգծել Է, որ 2019-nCoV կորոնավիրուսի վերաբերյալ «դեռ շատ բան կա պարզելու»: «Բավականաչափ հայտնի չԷ, թե ինչպես Է այն փոխանցվում, բավարար տեղեկություններ չկան հիվանդության կլինիկական բնութագրի, դրա ծանրության եւ տարածման աստիճանի կամ աղբյուրների մասին»,- նշել Է պաշտոնական ներկայացուցիչը:- ԱՀԿ-ն բոոր կողմերին կոչ Է անում շարունակել նախապատրաստական միջոցառումները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում