«Գովելի է, որ ինչ-որ բան ուզում են խրախուսել, բայց չի աշխատի, որովհետև ծնելիության խրախուսումը համալիր ծրագիր է, իսկ ցանկացած ծրագիր, եթե չի իրականացվում կամ իրականացվում է առանձին ինչ-որ կոմպոնենտ, դա չի աշխատում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ մեկնաբանելով 2012-2014 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացումը՝ 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում պետք է տրվի 1 մլն դրամ, 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ 1.5 մլն դրամ:
Հ.Մեսրոբյանը փաստեց, որ ծնելիությանը հետևում են սոցիալական հարցերը՝ մակապարտեզները, դրանց վիճակը, հարմարությունը, դպրոցական խնդիրները և այլն:
«Մանկական հարցը լայն իմաստով հատուկ վերաբերմունք է պահանջում: ՀՀ համար դա շատ կարևոր է: Միանվագ օգնությունը միլիոն էլ լինի, 3 մլն էլ լինի՝ արդյունավետությունը գրեթե չի նկատվի, որովհետև խնդիրը համալիր չի լուծվում»,- նշեց Հ.Մեսրոբյանը:











































