Friday, 05 06 2026
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում

Շուստրիների կառավարությունը

Երեկ պարզվել է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության Ազգային ժողով ներկայացրած օրինագիծն իրականում ոչ թե առկախում է կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը, այլ էլ ավելի է խճճում հարցը կամ ընդամենը հարցը խճճելու նոր միջոց է: Ինչի՞ մասին է խոսքը:

Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ հայտարարեց, որ օրինագիծ պետք է մշակվի, ըստ որի կասեցվում են պարտադիր վճարումներ չկատարելու համար տույժերի կիրառումը: Իսկ երկու օր առաջ էլ կառավարությունում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դե ֆակտո կասեցվում է պարտադիր բաղադրիչը այս օրենքով:

Սակայն, ահա, երեկ ԱԺ-ի սոցիալական հարցերով հանձնաժողովում օրենքի քննարկումից պարզ է դարձել, համենայնդեպս ըստ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հակոբ Հակոբյանի մեկնաբանության, որ պահումները այնուամենայնիվ պարտադիր պետք է կատարվեն աշխատավարձերից, իսկ ահա փոխանցում գործատուն կարող է և չկատարել:

Այսինքն` ըստ էության բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի կառավարության շուստրիությունը, որով փորձ է արվել մի կողմից հասարակության մոտ լավամարդ դուրս գալ և կանխել լարվածությունը սոցիալական բողոքների հետ կապված, իսկ մյուս կողմից էլ` գործատուներին հերթական անգամ գցել են խուճապային, խառնաշփոթ իրավիճակի մեջ, երբ մարդիկ այս օրենքից հետո էլ սկսելու են իրար հարցնել, թե ի վերջո` պահենք, թե չպահենք:

Այն, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունից ավելին սպասելն, իհարկե, միամտություն կլիներ` ոչ ոքի համար գաղտնիք չէ, բայց որ Աբրահամյանը այս աստիճանի բաց աճպարարության կարող էր դիմել` իհարկե անսպասելի է: Եվ երևի թե հենց սրա համար էլ նորանշանակ վարչապետը վերջին օրերին փորձում էր հասարակությանը զարմացնել իր քայլերով՝ գնալ ու «ԴԵՄ ԵՄ» շարժման հանրահավաքին ընդառաջ ներկայանալ ցուցարարներին, երեկ էլ գնալ ու այսպես ասած` անսպասելիորեն ներկայանալ ոչ իշխանական հարազատների նիստին:

Ըստ երևույթին, Հովիկ Աբրահամյանի համար այս ամենը, այսպես ասած, շեղող մանևր էր, որպեսզի ուշադրություն գրավելով` ըստ էության հասարակության ուշադրությունը շեղեր կուտակայինի մասին իր կառավարության հեղինակած շուստրիությունից: Սակայն, ինչպես ասում են` փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում, և Հովիկ Աբրահամյանի կառավարությունն, ըստ էության, կարելի է ասել` ծակվեց դեռ չփչված, այսինքն` դեռ լրիվ չձևավորված:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում