Ստեղծվել են ինովացիոն կոշիկներ՝ նախատեսված անծանոթ վայրերում օգտատերերին կողմնորոշելու համար: Ցուցիչներով զինված ներդիրները կապ են հաստատում սմարթֆոնի հետ և ուղղորդում օգտատիրոջը՝ խուտուտ տալով նրա ոտքերը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Եթե խուտուտ է տալիս ձախ կոշիկը, ապա օգտատերը պետք է ձախ թեքվի, իսկ եթե ազդանշանը ստացվում է աջ ոտքին՝ ապա աջ: Խուտուտի բացակայությունն ազդանշան է ուղիղ շարժվելու մասին:
Նորույթի հեղինակը Մասաչուսեթսի բնակիչ 24-ամյա Դաիրյա Դենդն է:
Նա հույս ունի, որ նոր տեխնոլոգիան մարդկանց թույլ կտա աչքը կտրել սմարթֆոններից ու քայլել՝ վայելելով շրջապատը:










































