Այսօր ԱԺ-ում ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», նախատեսում են անցկացնել հերթական քննարկումը: Քննարկմանը լրագրողների համար անսպասելի եկավ նաև ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի և փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ:
Քննարկումն այս պահին դռնփակ է: Ուշագրավ է, որ խմբակցություններից ոչ մեկը չառարկեց անակնկալ հյուրերի ներկայությանը:







































