Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունին արգելափակել են ծանոթությունների հանրահայտ կայքում:
Այս մասին նա պատմել է Twitter-ում: «Ես որոշեցի կայք մտնել և տեսա, որ իմ օգտահաշիվն անհասանելի է: Որոշ օգտատերեր բողոքել էին, որ դա կարող է ես չլինեմ »,- գրել է Սթոունը՝ խնդրելով չարգելափակել իր էջը:
Գրառման մեկնաբանություններում 61-ամյա դերասանուհին հանդիպման բազմաթիվ առաջարկներ է ստացել:
2018-ի աշնանը Սթոունը բաժանվել է իր պաշտոնական ընտրյալից՝ Անժելա Բոֆայից: