Friday, 03 07 2026
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

«Սասնա ծռերն» իրենք իրենց հեռացնում են իշխանությունից

«Սասնա ծռեր» կուսակցության անդամները հայտարարել են, որ 2020-ին հանդես են գալու իբրև արմատական ընդդիմություն։ Նրանք օրակարգում ունենալու են արտահերթ ընտրությունների անցկացումը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հայտարարության մեջ վտանգ չի տեսնում։ Քաղաքագետը չի կարծում, թե արմատական ընդդիմություն ասելով «Սասնա ծռերը» նկատի ունեն որևէ ահաբեկչական գործողություն․ «Ամենայն հավանականությամբ՝ «Սասնա ծռերը» փորձում են լցնել այն վակուումային հատվածը, որը կապ չունի նախկինների հետ և որոշակի դժգոհություն ունի ներկա իշխանություններից։ Այդ պատճառով «Սասնա ծռերը» իրենք իրենց հեռացնում են ներկա իշխանությունից, քանի որ նրանք անընդհատ հայտարարում են, որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ քանի որ այսօր նախկինների այն հատվածը, որն իրեն ընդդիմություն է հռչակել, որևէ հաջողություն չունի ժողովրդի մոտ և չի կարողացել որոշակի այնպիսի դիրք գրավել հասարակության մեջ, որը հնարավոր կլինի հակակշռել ներկա իշխանություններին, Սասնա ծռերը փորձում է այդ հակակշռելու դերը կատարել, սակայն բոլորովին այլ դիրքերից, որը ես չեմ համարի ահաբեկչական»,-ասաց քաղաքագետը։

Ղևոնդյանի խոսքով՝ կա վակուում, և հասարակությունը կարիք ունի այնպիսի թարմ ուժերի, որոնք կապ չեն ունենա նախկինների հետ և որոնք քննադատում են իշխանություններին շատ քայլերի համար։

Հարցին, թե ինչու է ձգձգվում այդ բևեռի ձևավորումը, քաղաքագետը մի քանի  պատճառ նշեց․պատճառներից մեկն այն է, որ նախկին իշխանությունների հատվածը փորձում է իր հնարավորությունների սահմաններում թույլ չտալ երկրում երրորդ բևեռի ձևավորումը, քանի որ դա չի բխում իրենց շահերից՝ հաշվի առնելով, որ նախկինները հասարակության մեջ չունեն սոցիալական որևէ լուրջ շերտի աջակցություն, երրորդ բևեռի ձևավորումը կարող է նրանց ընդհանրապես մղել լուսանցքից դուրս։ Իսկ այսօր քանի որ չկա այդ երրորդ բևեռը, կա մեկ բևեռ՝ մեծ լեգիտիմություն ունեցող, իշխանությունն է և կա գոնե համակարգված միայն որոշակի հատված, որը բավական փոքր հատված է, սակայն միակ համակարգվածն է, հենց նախկիններ են։ Մյուս ուժերը «ցաքուցրիվ» են, դա որոշակի հնարավորություն է տալիս նախկիններին որոշ հարցերում համակարգվածություն ցուցաբերելով՝ հակակշռել իշխանությանը, ինչը իրականում չի համապատասխանում ժողովրդավարական հասարակությունում իշխանություն-ընդդիմություն գործընթացների տրամաբանությանը»։

Մյուս պատճառը, ըստ նրա, այն է, որ երրորդ բևեռը որոշակիորեն չի կարողանում համակարգվել և հավաքել համախոհների բանակ և այդ համախոհների միջոցով ստեղծել այդ իրական բևեռը, որը կկարողանա լրացնել այդ վակուումը քաղաքական դաշտում․ ««Սասնա ծռերը» դա փորձում են անել, սակայն հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ կապված Սասնա ծռերի հանրային ընկալման հետ, հնարավոր է նրանց մոտ էլ չհաջողվի։ Իսկ եթե նրանց մոտ հաջողվի և նաև այլ ուժերի մոտ էլ հաջողվի, օրինակ՝ Արման Բաբաջանյանի մոտ, որը նման միտումներ է ցույց տալիս, կառաջանա երրորդ բևեռ, չի բացառվում նաև չորրորդ բևեռ, ինչը ևս Հայաստանին ժողովրդավարական առումով միայն օգուտ կբերի»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում