ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ռուսական զորքերի վերջին տեղաշարժերի առնչությամբ: Այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և անհանգստացած ենք սահմանի երկանյքով ռուսական զորքերի ցանկացած տեղաշարժի, ինչպես նաև սահմանին տասնյակ հազարավոր զորքերի կուտակման փաստի առնչությամբ»,- նշել է Պետդեպի ներկայացուցիչը՝փոխանցում է Gruziya Online-ը:
Նա նշել է, որ դեպի Ուկրաինայի խորքը ռուսական զորքեր ցանկացած հնարավոր առաջխաղացում «մեծ սխալ կլինի»:
Պսակին ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է չկատարել ժնևյան պայմանավորվածությունները: Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունների կողմից եղել են միայն հրապարակային հայտարարություններ Ուկրաինայում լարվածության թուլացմանն աջակցելու մասին, սակայն Ռուսաստանի գործողություններն այլ բան են ապացուցում:









































