Աշխարհում իշխում է ոչ Աստծո արդարությունը: Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սայաթ-Նովա աշուղական անսամբլի ղեկավար Թովմաս Պողոսյանը՝ նկատելով, որ եթե այդպես լիներ, մեր դատը վաղուց պիտի լուծված լիներ:
«Աշխարհում իշխում է ուժեղի արդարությունը, ուրեմն պիտի ուժեղանանք: Այս վերքը սպիացող չէ, մեր վերքի դարմանը և մեր դատի լուծումը ես միայն տեսնում եմ մեր ժողովրդի միասնության մեջ, որով պիտի կարողանանք հզորացնել մեր փոքրիկ հայրենիքը, այնքան, որ աշխարհի մեծերը մեզ հետ հաշվի նստեն, ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































