Իշխանությունների մոտ շոկ առաջացավ, երբ նրանք հասկացան, որ ՍԴ դատավորները չեն սկսի կատարել իրենց պահանջները, լրագրողների հետ զրույցում ՍԴ դիմաց ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«ՍԴ դատավորներից ակնկալվում էր, որ նրանք կսկսեն կատարել գործադիրի պահանջները, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ դատավորները իրենց զգում են իսկապես դատավոր, այդ դատավորները գործում են անկախ: Այստեղ առաջացավ շոկը: Կարելի է ցանկացած պիտակ գտնել ու հիմնավորել, որ նրանք կապված են նախկին իշխանությունների հետ, որ նրանց անցյալը մաքուր չէ և այլն», – ասաց Հարությունյանը:










































