Չնայած գործադրած ջանքերին՝ գիտնականները մինչ օրս չեն գտել Ալցհեյմերի հիվանդության բուժումը: Պատճառն այն է, որ ամենևին էլ պարզ չէ բջջային մեխանիզմը, որը հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ հանգեցնում է հիշողության կորստի:
Իսպանացի գիտնականները մկների վրա կատարած փորձերի արդյունքում պարզել են, որ պաթոլոգիան հանգեցնում է հիշողության խախտման: Նրանց հաջողվել է պրոցեսը հետ շրջել գենային թերապիայի միջոցով ու վերականգնել մկների հիշողությունը: Նրանց հետազոտությունը հրապարակված է The Journal of Neuroscience ամսագրում:
Դրա համար բժիշկները հիպոկամպում ներարկել են գեն, որը նպաստել է սպիտակուցի առաջացմանը, որի բացակայությունը բնորոշ է Ալցհեյմերի հիվանդությանը (սպիտակուց Crtc1):
Նույնը տեղի է ունենում Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց գլխուղեղում: Նրանց մոտ Crtc1 սպիտակուցի աշխատանքը արգելափակված է:









































