Թուրքական «ABC» լրատվական կայքը հրապարակել է օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցությունում տարբեր ոլորտները համակարգող անձանց ցուցակը:
Կուսակցության համահիմնադիր և գործադիր խորհրդի անդամ պոլսահայ լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանին վստահվել է հետազոտությունների, զարգացման ու տեղեկատվության ոլորտների ղեկավարումը:
Կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին։