Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցանկանում է, որ երկրի քաղաքական գործիչները կարողանան երկխոսություն վարել առանց արտասահմանյան դիվանագետների միջամտության, հայտնում է Sputnik-ը:
Վրաստանում քաղաքական իրավիճակը խիստ սրվել Է նոյեմբերի 14-ից: Ընդդիմությունը բողոքի ակցիաներ Է կազմակերպում և պահանջում փոփոխել ընտրական համակարգը։ Բանակցությունների սեղանի շուրջ նստել Է հաջողվել միայն արտասահմանցի դիվանագետների միջնորդությամբ:
«Ես մտահոգություններ ունեմ այդ հարցի շուրջ, քանի որ դա հին նեոգաղութատիրական մոտեցում Է: Մենք ինքներս պետք է լուծենք մեր խնդիրները, ոչ թե օտարերկրացիների ներգրավեինք»,- հայտարարել Է Զուրաբիշվիլին: