«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սիրելի՛ ընթերցողներ, ավարտին է մոտենում 2019 թվականը: Տարվա հենց սկզբից իշխանության ղեկն ամբողջովին գտնվում էր «Իմ քայլը» դաշինքի ձեռքում, որոնք 2018 թվականի վերջին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ստացել էին ավելի քան 70 տոկոս վստահության քվե: Ըստ այդմ` 2019 թվականը հույսերի և հույզերի տարի էր, մեծ էին ակնկալիքները ու սպասումները նոր իշխանություններից։
Ի վերջո, 20 տարի շարունակ իշխանության ղեկին ուղղակի կամ անուղղակի գտնվում էր ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և համաժողովրդական շարժումից հետո ժողովուրդն արագ փոփոխություններ էր ուզում: Ու թերևս հենց դա էր պատճառը, որ 2019 թվականին տեղի ունեցած իրադարձություններն ու փոփոխություններն այնքան էլ չարդարացրին ժողովրդի սպասումները, և հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա վարած թիմի քաղաքականությունը շատերի սրտով չէր:
Սակայն պետք է արդարացիորեն փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմն իշխանության է միայն մեկ տարի և չէր կարող բավարարել մեկ տարվա ընթացքում բոլորի սպասումները: Պարզապես պետք է զինվել համբերությամբ և սպասել 2020 թվականի փոփոխություններին: Այնպես որ, սիրելի՛ ընթերցողներ, շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:









































