Sunday, 05 07 2026
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է

Երկիրը կողոպտած, թալանած հանցագործների թաքստոցը՝ Ռուսաստան. դատավոր Ուզունյանի փախուստը Մոսկվա՝ խիստ ուշագրավ

51 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանը կարողացել է լքել Հայաստանը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ վերջինս Հայաստանի սահմանը հատել է «Զվարթնոց» օդակայանով, հավանաբար շաբաթ օրը։ Ուշագրավ է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած Ուզունյանը, նախնական տվյալներով, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա։

Գլխավոր դատախազի խորհրդականի պարզաբանմամբ՝ դատախազի տեղակալը դեռևս ուրբաթ օրը Ուզունյանի նկատմամբ հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, որը նույն օրը այն բավարարել է։ Դրանից հետո գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել նախկին դատավորին մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ և գրություն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի անձին առաջադրվի մեղադրանք և լուծվի խափանման միջոցի հարցը։ Շաբաթ օրն արդեն ՀՔԾ-ն դիմել է դատարան, և մինչև դատավորը կորոշեր կալանավորել Ուզունյանին, նախկին դատավորը լքել է Հայաստանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում են գտնվում Հայաստանի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում գտնվող, տարբեր քրեական գործերով անցնող այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ ևս՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, նաև՝ Սերժ Սարգսյանի մտերիմ օլիգարխ Լևոն Սարգսյանը, ով նաև դիմել է Ռուսաստանում ապաստան ստանալու համար։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը նրանց՝ Ռուսաստանում հայտնվելը պատահական չի համարում: «Նրանք հովանավորվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից, և այստեղ ես որևէ զարմանալի բան չեմ տեսնում։ Ընդհանրապես բոլոր այն հանցագործները, ովքեր թալանել են մեր երկիրը, նսեմացրել, կողոպտել՝ իրենց թաքստոցը գտել են Ռուսաստանում. զարմանալ պետք չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ փախուստը մեկ անգամ ևս վկայում է, որ Ռուսաստանի մատը ոչ թե խառն է Հոկտեմբերի 27-ի գործում, այլ իրենք են դա կազմակերպել. «Մենք հիշում ենք՝ «Ալֆան» ինչպես եկավ այդ օրը, ով կանչեց, ով կազմակերպեց, ընդհանրապես ինչի՞ եկավ, Ռոբերտի ասած՝ 5 «ռոմանտիկներին» մեր հատուկ ծառայությունները չէի՞ն կարող վնասազերծել, որ պետք է «Ալֆա» գար։ Ընդհանրապես Ռուսաստանի պահվածքը շատ վտանգավոր է։ Պուտինը փորձեց արդարացնել Մոլոտով-Ռիբենտրոպ խայտառակ պայմանագիրը, իսկ այդ պայմանագիրը ուղղակի կապ ունի 21 թվականի բոլշևիկների ու թուրքերի միջև կնքված պայմանագրի հետ, որի արդյունքում մենք մեր հայրենիքից, մեր հողատարածքներից զրկվեցինք։ Այդ ամենի գլխավոր նպատակն էր վերացնել հայկական գործոնը, որովհետև հայկական գործոնը միշտ իրենց կայսերապաշտական նպատակներին խանգարում էր։ Հիմա, երբ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իրենք հասկացան, որ դա հայանպաստ ապագային է միտված՝ կապված է նաև փոխհատուցումների հետ ոչ միայն նյութական, այլև տարածքային։ Ուստի նրանք ուզում են կանխել այդ գործընթացները, որոնք մեր առջև բավականին լավ հեռանկար են բացում»։

Այս ֆոնի վրա, ըստ քաղաքագետի, մեր իշխանությունները արտաքին քաղաքականության ասպարեզում շատ զարմանալի ու տարօրինակ դիրքորոշում են ներկայացնում. «Ես դա չեմ կարող ողջունել, շատ վատ՝ ահա այսպիսի բացասական հետևանքներ է ունենալու մեզ համար»։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ բոլոր կասկածյալները, որոնք ենթադրվում է, որ ինչ-որ բանի մեջ կան, պետք է հատուկ հսկողության տակ լինեն: «Ըստ երևույթին դատավոր Ուզունյանը տեղեկություններ ստանում էր հատուկ ծառայություններից՝ առ այն, որ ինչ-որ վարույթ է սկսվել։ Մեր մեջ կա պարտիզան, մեր իրավապահ մարմինները խլուրդ ունեն, որը նման տեղեկություններ է փոխանցում, պետք է հայտնաբերել այդ խլուրդին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մյուս կողմից էլ, ըստ Արշակյանի, լավ է, որ նա թաքնվում է Ռուսաստանում: «Եթե Ռուսաստանը չարտահանձնի՝ դա հետաքրքիր դաս է, հետաքրքիր ակցիա Ռուսաստանի կողմից, գործընկերային ակցիա Հայաստանի նկատմամբ։ Իսկ եթե ոչ՝ նույնպես բարեկամական ակցիա կլինի՝ արդեն Հայաստանի Հանրապետության հանցագործների նկատմամբ։ Դա մեզ համար լավ է՝ սև ու սպիտակի ռեժիմ է, մեզ համար դա էլ է հետաքրքիր։ Չիմացողների կամ ուշ իմացողների համար հետաքրքիր փաստ կլինի, կհամոզվեն՝ կա՛մ բարեկամ է, կա՛մ բարեկամ չէ»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում