ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն անհանգստություն է հայտնել Ռուսաստանի «սպառնալից հռետորության» կապակցությամբ՝ ուղղված Հյուսիսատլանտյան դաշինքին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը անհանգստացած է ներկայում Ռուսաստանի կողմից սպառնալից հռետորաբանությունից»,- ասվում է դաշինքի մամլո ասուլիսում:
Ասվում է նաև, որ Վերշբոուն կրկին ՆԱՏՕ-ի անունից Ռուսաստանին կոչ է արել «դուրս բերել զորքերը, դատապարտել է Ուկրաինայում ապօրինի զինված խմբերը և աջակցել ժնևյան համաձայնության իրականացմանը»:









































