Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 36 GP 192 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կողբ համայնքի վարչական տարածքում հարվածել է УАЗ մակնիշի 35 ZL 762 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով УАЗ-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Ոստիկանները Nissan ավտոմեքենան հայտնաբերել են Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում՝ թաքցրած։
Ոստիկանությունը պարզում է УАЗ-ի վարորդի, վիրավորների, ինչպես նաև փախուստի դիմած Nissan-ի վարորդի ինքնությունը։