Ինչպես գիտեք, Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ն այսօր սեփական հարկի տակ ուժերն ա չափելու Մյունխենի «Բավարիա»-ի հետ:
Նշվում էր, որ «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է բաց թողնել հանդիպումը: Ուելսցին վարակվել էր հարբուխով:
Realmadridplace-ի փոխանցմամբ՝ Բեյլն ամբողջովին ապաքինվել է և պատրաստ է «Բավարիա»-ի հետ խաղին: Այդ է վկայել նաև այսօրվա բուժզննման արդյունքը: Բեյլն արդեն մարզում է անցկացրել ընդհանուր խմբի կազմում:






































