Atlas V տանող հրթիռով Ֆլորիդայից մեկնարկել է Starliner նորագույն տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան, NASA-ն վարում է իրադարձության ուղիղ հեռարձակումը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
United Launch Alliance (ULA) ընկերությանը պատականող Atlas V տանող հրթիռի թռիչքը Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից մեկնարկել է տեղական ժամանակով 06:36-ին (Երևանի ժամանակով 15:36-ին): CST-100 Starliner տիեզերանավը, որը կառուցել Է Boeing ընկերությունը, իր առաջին փորձնական թռիչքը կատարում է առանց անձնակազմի: Տիեզերանավում գտնվում է Ռոուզի մարդակերպ մանեկենը՝ հանդերձված 15 հաղորդիչով, և շուրջ 270 կիլոգրամ բեռ Միջազգային տիեզերակայանի համար:
Մջազգային տիեզերակայանի հետ Starliner-ի կցումը պետք է կայանա դեկտեմբերի 21-ին, տիեզերանավի վերադարձը Երկիր սպասվում է դեկտեմբերի 28-ին: