Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այսօր կան միայն երկու երկրներ, որտեղ այցելության հետ կապված ինքը խնդիրներ ունի: Դրանք են Ռուսաստանն ու Վրաստանը: Սաակաշվիլին այս մասին հայտարարել է իր նախաձեռնությամբ ստեղծված գրադարանի բացմանը՝ ԱՄՆ-ից հաստատված տեսակապի ժամանակ:
Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ ինքը սև ցուցակում չի լինի ավելի շուտ, քան պատկերացնում է Իվանիշվիլին:
«Նախկինում կային երեք երկրներ, որտեղ մուտքի հետ ես խնդիրներ ունեի: Երրորդն Ուկրաինան էր, սակայն սև ցուցակն այնտեղ գոյատևել է ուղիղ 2 ամիս: Վրաստանում դա նույնպես կավարտվի շատ ավելի վաղ, քան պատկերացնում է Իվանիշվիլին: Ես Ռուսաստան գնալու ցանկություն չունեմ, սակայն իմ սիրտը Վրաստանին է պատկանում»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ նշելով, որ դա իր համար ցավալի է, սակայն ժամանակավոր:
Երեկ Թբիլիսիում կայացել է Սաակաշվիլիի նախագահական գրադարանի բացումը: Դա նախագահական առաջին գրադարանն է Եվրոպայում:









































