Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը Թուրինի «Յուվենթուս»-ի տրանսֆերային գլխավոր նպատակն է դարձել:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` մյունխենյան ակումբը պատրաստ է վաճառել ֆուտոբլիստի իրավունքները, որի դիմաց 30 մլն եվրո է պահանջում: Սակայն թուրինցիները չեն ցանկանում 20 մլն-ից ավել գումար վճարել:
Ակումբները կարող են պայմանավորվել այլ ֆուտբոլիստների տրանսֆերային գործարքում ընդգրկելու մասին:







































