ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է թոքաբորբով: Այդ մասին հայտնում է interfax-ը:
Գործակալության տվյալներով՝ Գորբաչովը իրեն լավ է զգում և շուտով դուրս կգրվի: Ըստ աղբյուրի՝ «բժիշկները Գորբաչևի մոտ որևէ ճգնաժամ կամ սրացում չեն արձանագրում»:
Մինչդեռ Գորբաչովի հիմնադրամի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել ԽՍՀՄ առաջին նախագահի առողջական վիճակը: