Հետազոտողների միջազգային խումբը հայտնաբերել է ժամանակակից մարդու անմիջական նախահայրը համարվող հոմո էրեկտուսի (Homo erectus) վերջին կեցավայրը: Ըստ թվագրության արդյունքների, այս տեսակի վերջին ներկայացուցիչները ապրել են մոտ հարյուր հազար տարի առաջ, ինչից հետո խորհրդավոր կերպով անհետացել են: Այս մասին հաղորդվում է Phys.org-ում:
Հետազոտողները հնագույն մարդու ոսկորները հայտնաբերել են Յավա կղզու Նգանդոնգ շրջանում:
Արդյունքների համաձայն, վերջին Homo erectus-ը Նգանդոնգում ապրել է 108-117 հազար տարի առաջ: Երկրի այլ շրջաններում այս տեսակի գոյության այլ ապացույցներ չկան:









































