Մինչ Սենատում քվեարկությունն ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր միկրոբլոգում հետևորդներին կոչ էր արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: Դրանից հետո նա դարձյալ արձագանքել է՝ ընդամենը մեկ բառ ավելացնելով՝ Yes!, այսինքն՝ այո: Սենատում հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն արձագանքել է նաև դերասանուհի Արսինե Խանջյանը: Նա էլ գրել է. «Պատմական օր է բոլոր հայերի համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր տասնամյակներով աշխատել են այս պահը հնարավոր դարձնելու համար»: