Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պատրաստ է ամբողջ ուժով մտնել «հեղափոխության հակառակորդների» դեմ պայքարի մեջ։
Կառավարության նիստիեց հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանը, պատասխանելով գործադիր իշխանության ներսում հեղափոխության դիմակայության դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հայտարարության ամսին հարցին, ասաց. «Մենք կմասնակցենք այդ գործընթացին»։ Բայց, Անանյանի կարծիքով, հայտարարությունն ավելի շուտ քաղաքական էր եւ հասցեագրված չէր անձամբ որեւէ մեկին։ «Պետական համակարգն աշխարհում միշտ համարվում է կոմֆորմիստական։ Վարչապետն ասաց այդ մասին։ Այն մասին, որ անհրաժեշտ են ջանքեր, որպեսզի կառավարությունը նույնպես հեղափոխական լինի։ Այն չէր վերաբերում անձամբ պաշտոնյաներից որեւէ մեկին կամ գերատեսչությանը»,- ասաց Անանյանը։