Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստի աշխատանքը:
«Պարոն Մելքումյանին խնդրեք՝ նա ձեզ կբացատրի»,- հայտարարեց տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին:
Թունյանը նշեց, որ բյուջեի դեֆիցիտը այնքան էլ վատ բան չէ. «Դեֆիցիտ մենք միշտ կունենանք՝ ինչպես ամբողջ աշխարհում է: Պարոն Ուրիխանյան, լավ չի այն, որ դուք փորձառու պատգամավոր լինելով՝ բյուջեի դեֆիցիտի մասին ասում եք՝ լավ չի: Այդտեղ վատ ու լավի բան չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում: