Ամերիկյան Սոլթ-Լեյք-Սիթիի դատարանի շենքում հրազեն է կիրառվել: Կրակոցն արձակել է ոչ թե ահաբեկիչը կամ խուլիգանը, այլ դատական կատարածուն: Նա կրակել է մեղադրյալի կրծքին, երբ նա հարձակվել է ականատեսի վրա: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դեպքը տեղի է ունեցել Յուտա նահանգում կազմակերպված հանցավոր գործունեության մեղադրանքներով լսումների ժամանակ:
Կրակոցից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:









































