Ռուսաստանի հետ սահմանին Կիևի կողմից վերահսկողության հաստատումը Դոնբասում հղի է ցեղասպանության վտանգով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
«Դա կլինի Սրեբրենիցա», – ասել է Ռուսաստանի առաջնորդը:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 10-ին, Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ Կիևը և Մոսկվան կարող են փոխզիջման գալ Դոնբասում Ուկրաինային սահմանի վերահսկողությունը փոխանցելու հարցում: Ըստ նրա՝ սկզբում սահմանի վերահսկողությունը կարող են իրականացվել ոչ թե սահմանային զորքերի, այլ ուկրաինական ոստիկանության կողմից՝ «տարածքային համայնքների ներկայացուցիչների» հետ միասին:
Սահմանը Կիևի վերահսկողության տակ վերադարձնելու անհրաժեշտության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Փարիզում «Նորմանդյան քառյակի» հանդիպումից հետո: Ըստ նրա՝ այդ հարցը կքննարկվի «Նորմանյան ձևաչափով» հաջորդ գագաթաժողովում:







































