iPad Air պլանշետային համակարգիչների հաջորդ սերունդը, հնարավոր է, ավելի բարակ լինի, քան ներկայիս տարբերակն է (7.5 մմ), կամ առնվազն՝ նույն հաստության, բայց ավելի հզոր մարտկոցով՝ գրում է The Register-ը:
Սարքի հաստությունը նվազեցնելուն կօգնի էկրանի և դիմային պանելի ինտեգրացիան: iPad Air 2-ի էկրանի անկյունագիծը կկազմի 9.7 դյույմ:









































