Հարավկորեական «Սևոլ» խորտակված նավի զոհերի թիվը հասել է 64-ի՝ հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով ծովափնյա պահպանության տվյալներին:
Այս տեղեկությունը ստացվել է նավի անհետ կորած ուղևորների որոնումները վերսկսելուց հետո:
Ավելի վաղ հաղորդում էին 56 զոհի մասին:
Հարավային Կորեայում ձերբակալվել է «Սևոլ» նավի նավապետ Լի Չժուն Սոկը: Հետաքննության վարկածով՝ նա չի եղել նավի ղեկի մոտ, երբ նավը սկսել է խորտակվել:









































