Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Ներսը և դուրսը

Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում իշխանափոխություն առանց արտաքին աջակցության:

Այդ հարցը հաճախ է դառնում տարբեր շրջանակներում քննարկման առարկա: Այդ հարցի վերաբերյալ նաև քաղաքացիներն են պարբերաբար ունենում այսպես ասած բակային կամ խոհանոցային քննարկումներ, տալով իրենց շարքային գնահատականները: Պետք է արձանագրել, որ ընդհանուր գերակշռող մոտեցում կարծես թե չկա: Ու նաև երևի թե բնական է, որ չկա:

Բանն այն է, որ Հայաստանի կամ որևէ այլ երկրի պարագայում արտաքին աջակցությունը մի կողմից իսկապես վճռորոշ գործոն է, իսկ մյուս կողմից էլ՝ ոչինչ է, եթե չկա ներքին այսպես ասած հենք, բազա, հասարակական տրամադրվածություն, իշխանափոխության, իսկ որ ավելի կարևոր է՝ իրավիճակի փոփոխության հասարակական պահանջ: Բոլորովին այլ հարց է, թե որ երկրում ինչ իրավիճակի պարագայում որ հանգամանքն է ավելի կարևոր դերակատարում և նշանակություն ձեռք բերում: Չէ՞ որ հաճախ պատահում է, որ արտաքին աջակցությունն ընդամենը ներքին ակտիվության և հաստատակամության հետևանք է, բայց իհարկե նաև հակառակն է լինում՝ երբ արտաքին գործոններն են ներքին ակտիվություն գեներացնում և երաշխավորում:

Այնպես որ մի տեսակ հավի ու ձվի պատմություն է ստացվում, եթե փորձում ենք հարցը դիտարկել տեսական շրջանակում: Սակայն կա գործնական իրավիճակ, այսինքն՝ ամեն երկրում լինում է առանձնահատկությունների և հանգամանքների ուրույն համակարգով գործնական իրավիճակ, երբ շատ նման է լինում այլ երկրների իրավիճակներին, բայց նաև լինում է տարբեր: Հետևաբար, ամեն իրավիճակի պարագայում պետք է արտաքինի ու ներքինի հարաբերակցությունը դիտարկվի առանձին: Օրինակ, Եգիպտոսում մի իրավիճակ է, Սիրիայում՝ մեկ այլ, Թունիսում՝ լրիվ այլ, Լիբիայում՝ միանգամայն այլ: Եվ այդ իմաստով, եթե մենք դիտարկում ենք Հայաստանի կոնկրետ իրավիճակը, պետք է այն ենթարկենք հենց ինքնավար, ինքնուրույն դիտարկման, առանց այլ օրինակների, և նույնիսկ՝ ասենք հարևան Վրաստանի օրինակի հետ ծանր համեմատությունների:

Եվ այսպես, Հայաստանում հնարավո՞ր է արդյոք իշխանափոխություն առանց արտաքին աջակցության:

Կարծում ենք, որ ներկայիս վիճակում դա հնարավոր չէ, ինչը ցույց է տվել կյանքը: Եթե հնարավոր լիներ, ապա երևի թե վաղուց եղած կլիներ: Հետևաբար, արտաքին աջակցության հույսին չմնալու համար, իշխանափոխություն, և գլխավորը՝ իրավիճակի որակական փոփոխություն անելու մտադրություն և ցանկություն ունեցող ուժերը, խմբերն ու շերտերը պետք է շատ ավելի արդյունավետ աշխատեն ներքին հասարակական պահանջի ուղղությամբ: Միայն այն, որ մարդը իր խոհանոցում ցանկանում է փոփոխություն, դեռ չի նշանակում առկա պրակտիկ հասարակական պահանջ:

Անհրաժեշտ է որոշակի զանգված և դինամիկա, առանց որի Հայաստանում իրավիճակի փոփոխությունը միարժեք կախված է արտաքին աջակցությունից: Խոսքը ընդհանրապեսի մասին չէ, խոսքը հենց կոնկրետ վիճակի մասին է, որ կա Հայաստանում: Եվ առկա փաստերը հուշում են հենց այդ մասին: Թող տարօրինակ չթվա, սակայն քրեաօլիգարխիկ համակարգը ցանց է, որը ներառում է նաև հասարակական նույն դժգոհ շերտերը, նրանց կաթվածահար անելով ինքնավար գործողությունների տեսանկյունից: Եվ այդ իմաստով, չնայած իրավիճակից ահռելի, գրեթե 100 տոկոսանոց դժգոհությանը, այդուհանդերձ կոնկրետ, պրակտիկ քայլերի պատրաստ հանրային շերտերը քիչ են:

Բայց դա ոչ միայն այդ շերտերի ցածր իրավագիտակցության կամ այլ արատավոր հատկանիշների հետևանք է: Դա Հայաստանում քաղաքական կյանքի ընդհանուր անարդյունավետության հետևանք է, ինչն էլ ներքին զարգացումները զգալի կախվածության մեջ է դնում արտաքին աջակցությունից, և ազդեցությունից ընդհանրապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում