Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Զատկի տոնին այցելել է զինյալներից ազատված՝ քրիստոնյաների համար սուրբ Մաալուլա քաղաք, որը 55 կմ հեռու է գտնվում Դամասկոսից, հայտնում է SANA տեղեկատվական գործակալությունը:
Ասադը ծանոթացել է Սուրբ Թեկլայի վանքի վրա «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինված ծայրահեղականների հարձակման հետևանքներին: Սրբավայրից գողացվել են սրբապատկերներ և եկեղեցական սպասք: Սրբավայրը զգալի նյութական վնաս է կրել:
Զատկի տոնին Ասադը մաղթել է, որպեսզի «Սիրիայի բոլոր անկյուններ հնարավորինս շուտ վերադառնան խաղաղությունն ու անվտանգությունը»: Նրա խոսքով՝ ինչ չարքիներ էլ գործեն ահաբեկիչները, նրանք «չեն կարողանա ոչնչացնել Սիրիայի պատմությունն ու քաղաքակրթությունը»:
Մաալուլան զինյալներից վերջնականապես ազատագրվել էր ապրիլի 15-ին:










































