Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Առաքելականության և պատմականության «աղը»

Ավելորդ է նկարագրել, թե ինչ ժամանակահատվածում ենք գտնվում մենք այսօր և՛ ներհայաստանյան, և՛ ներհայկական (Սփյուռքը ներառյալ), և՛ թե ընդհանրապես համաշխարհային զարգացումների առումով: Այս մասին բազմաթիվ առիթներ են լինում ասելու, խոսելու, լսելու, գրելու: Ներկայումս Հայաստանի շուրջ և աշխարհում ընդհանրապես տեղի են ունենում վերարժևորումների, գրեթե հեղափոխական փոփոխությունների գործընթացներ: Բոլորիս աչքի առաջ է, թե ինչ է կատարվում, օրինակ, Կաթոլիկ եկեղեցում՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի գործունեության տեսքով: Մենք տեսնում ենք քաղաքակրթական բախումներ, քաղաքակրթական ճգնաժամեր տարբեր տարածաշրջաններում: Այս ամենն առաջ են բերում համայն հայության և Հայաստանի ճակատագրի հետ կապված լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ:

Ի վերջո, այս խնդիրներում չափազանց մեծ է հենց Հայ Առաքելական եկեղեցու դերը՝ որպես հայ ինքնության կրիչներից և բաղադրիչներից մեկի, որպես համազգային կառույցներից մեկի, որն ունի ազգային և պետական կյանքում իր տեղն ու դերն ունենալու պարտավորություն և պատասխանատվություն, միաժամանակ՝ այդ տեղն ու դերը վերարժևորելու, վերագնահատելու, նոր մարտահրավերներին ու իրողություններին համարժեք դարձնելու, մինչ այժմ եղած իներտությունը և իշխանահաճությունը հասարակամետ դինամիկայով փոխարինելու կենսական խնդիրներ: Սրանից է կախված և՛ որպես կառույց՝ ՀԱԵ ապագան, և՛ հայության ապագան՝ որպես համաշխարհային քարտեզի վրա պետական կարգավիճակ ունեցող սուբյեկտի:

Այս համատեքստում, այսօր ուղղակիորեն ակնհայտ անհրաժեշտություն է եկեղեցու ներքին բարեփոխումների խնդիրը, որը հնարավորություն կտա ՀԱԵ-ին՝ առավել դինամիկ աշխարհում լինել առավել ճկուն, կարիք չունենալ լինելու իշխանությունների կամ օլիգարխիկ դասի կցորդը, հանդես գալու որպես ինքնուրույն մի կառույց, որի երկխոսության թիվ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին է, որը պետք է այդ քաղաքացու հետ պայմանավորվի երկխոսության և համատեղ քայլքի նոր առաջնահերթությունների, նոր ուղենիշների ու խնդիրների շուրջ, առկա իրողություններին նորովի հայացք գցելու սահմանների շուրջ:

Միայն այս դեպքում հնարավոր կլինի տեղի ունեցած հավաքը համարել պատմական, եթե նույնիսկ չլինեն վերջնական բանաձևումներ ու եզրահանգումներ: Չենք բացառում նաև, որ հավաքի ընթացքում անպայմանորեն կքննարկվեն նման հարցերը, սակայն օրակարգային ձևակերպումն այստեղ շատ կարևոր է, որպեսզի պատմականության ազդակը հասարակության համար լինի շոշափելի, հասնի հասարակությանը, հետաքրքրի և շահագրգռի հասարակությանը, և եկեղեցին էլ, իր հերթին, առավել պատասխանատու դառնա իր իսկ նախաձեռնության և ընդհանրապես հետագա գործունեության հանդեպ՝ ի տարբերություն ներկայիս իշխանահաճո կրավորական կեցվածքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում