ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման, հրավիրվել է նկարահանվելու երաժշտա-դրամատիկական «Նեշվիլ» սերիալում, որը կցուցադրվի ամերիկյան ABC հեռուստաալիքով: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն:
Առաջին տիկնոջ մասնակցությամբ դրվագը հեռուստաալիքի եթերում կցուցադրվի մայիսի 7-ին: Ըստ սցենարիստների մտահղացման՝ Միշել Օբաման կխաղա ինքն իրեն:








































