Նյու Ջերսի նահանգի բնակչուհին դատի է տվել տեղի ավտոհանձնաժողովին այն բանի համար, որ իրեն արգելել են ընտրել 8TFEIST ավտոհամարները` նախազգուշացնելով, որ նահանգում ցանկացած «աթեիստ» համարներ արգելված են: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Հայցի հեղինակ Շենոն Մորգանի կարծիքով` այդ դեպքը խախտել է նրա իրավունքները և ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղումը, որը երաշխավորում է խոսքի և դավանանքի ազատությունը: Նշվում է, որ Մորգանը 2013-ի նոյեմբերին դիմել է նոր համարներ ստանալու համար, սակայն ավտոմատ համակարգը թույլ չի տվել ընտրել այդ համարը` այն «վիրավորական» համարելով:









































