Իսպանիայի ազգային ոստիկանությունը հայտնաբերել է 631 կգ մետամֆետամինի խմբաքանակ, այնուհետև առգրավել այն: Այս մասին հաղորդել է TASS-ը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմիններին:
Ինչպես հայտնի է դարձել, դրանք հայտնաբերվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության ընթացքում:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ վեց մարդ է ձերբակալվել:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ իրավապահները կարողացել են առգրավել Իսպանիայի պատմության մեջ մետամֆետամինի ամենամեծ խմբաքանակը։










































