Երևանի քաղաքապետարանին մեղադրում են, որ նվերներ է ընդունել Սամվել Ալեքսանյանից, սակայն քաղաքապետը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել նրանից նվեր այնպես, ինչպես ցանկացած ուրիշից։ Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Այսինքն՝ ի սկզբանե ինչ-որ դիստանցիա պահել, խորշել Սամվել Ալեքսանյանի հետ շփումներից կամ նվեր ընդունելուց, էդպիսի բան չկա»,- ասաց Կարապետյանը:








































