Տավուշում մարզային ստորաբաժանման ստեղծմամբ պայմանավորված՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվեց 2 մլն 661 հազար դրամ:
Հիմնավորման համաձայն՝ նախագծի իրականացմամբ ՄԻՊ աշխատակազմի կողմից տրամադրվող ծառայությունները մարզի և հատկապես մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների համար առավել հասանելի և մատչելի կդառնան:
ՄԻՊ Արման Թաթոյանը բացատրեց, որ հատկապես իրենք խնդիրներ են ունենում, երբ ադրբեջանական կողմից գնդակոծություններ են լինում։ Այդ ժամանակ, ըստ Թաթոյանի, իրենք փաստահավաք աշխատանքներ են իրականացնում այդ գյուղերում։









































