Երգչուհի Ադելը հիասթափեցրել է երկրպագուներին՝ Twitter-ում գրառում տեղադրելով, որում հիշեցրել է դեկտեմբերի 12-ին կայանալիք Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների մասին:
Օգտատերերը հույս ունեին, որ «Գրեմմիի» 15 մրցանակի արժանացած երգչուհին վերջապես կհայտարարի նոր ալբոմի կամ երգի թողարկման ամսաթիվը: Ուստի, երբ նրանք տեսան ընտրությունների վերաբերյալ գրառումը, շատ տխրեցին:
«Որտե՞ղ է ալբոմը», «Կարծում էի, որ դա կապված է երաժշտության հետ: Մենք կարոտում ենք ձեզ», «Մենք նոր ալբոմ ենք ուզում», գրել են հիասթափված օգտատերերը:
Երգչուհու «25» վերջին երաժշտական հավաքածուն թողարկվել է 2015-ի նոյեմբերին. այն ներառել է Hello հիթը: Սկավառակը միանգամից գլխավորել է համաշխարհային չաթերը, ստացել է «Գրեմմի» երկու մրցանակ, իսկ ամբողջ աշխարհում վաճառվել է 22 միլիոն օրինակ:
Don’t forget to Register to Vote before midnight tonight U.K ✔️ https://t.co/mYnpSxmBIe
— Adele (@Adele) November 26, 2019








































