Գերմանական ավտոարտադրող Porsche-ն հրապարակել է աստղային նավի նոր էսքիզներ, որը կհայտնվի հայտնի «Աստղային պատերազմներ» սագայի վերջին դրվագում, գրում է Motor-ը:
Դատելով տիեզերանավի պատկերներից` այն կլինի սպիտակ-նարնջագույն գույնի մոխրագույն տարրերով` BB8 Droid ոճով։

Առջևի հատվածում ինժեներները տեղադրել են խցիկ ուղևորների համար, իսկ շարժիչը գտնվում է դրա հետևում:

Lucasfilm-ի փոխնախագահ Դագ Չիանգն ասել է, որ երկու ընկերությունների դիզայներները փորձել են «կապել երկու աշխարհները. Ստեղծել մեզ համար շատ հեռու գալակտիկայի էկզոտիկ կինեմատիկական պատկեր, և բծախնդիր աշխատանք՝ Porsche-ի հուզական սպորտային մեքենաների զարգացման գործում»:











































