Ցանցում է հայտնվել նոյեմբերի 25-ին տեղի ունեցած Դրեզդենի Գրյունես Գեվելբե թանգարանի կողոպուտը պատկերող տեսանյութը. հանցագործները մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ փոքր ցուցանմուշներ են տարել: Տեսանյութը հրապարակել է տեղական Radio Drеsden-ը:
Կադրերում երևում են Եվրոպայի զարդերի ամենահարուստ հավաքածուներից մեկը կողոպտիչները: Մի քանի հոգի լապտերներով շրջում են դահլիճում և դժվարությամբ կոտրում ամուր պաշտպանիչ ցուցափեղկերը:
Ներթափանցելուց առաջ չարագործներն այրել են ստորգետնյա էլեկտրական վահանակը՝ անջատելով անվտանգության համակարգը և թափանցել թանգարան՝ Վետինների նախկին իշխանական գանձարանը, որը ներառում է Վերածննդի շրջանից մինչև դասականություն ընկած ժամանակահատվածը:










































