Tuesday, 30 06 2026
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան

Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը հանրային քննարկման է դրվել օրենքի խախտմամբ. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ դիմելու են քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով պարզաբանումներ ներկայացնել մայրաքաղաքի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«2018 թվականին ընդունված հնգամյա ծրագրում կետեր կային քաղաքում մի շարք տրանսպորտային հանգույցների կառուցման վերաբերյալ, նաև՝ 4-րդ կարգի վթարային շենքերի հետ կապված, ինչպես նաև մայրաքաղաքում ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցման վերաբերյալ: Այժմ, մեզ ներկայացվել է Երևանի զարգացման ծրագիր, որը դրվել է հանրային քննարկման, որտեղ նշածս կետերը բացակայում են։

Նա նշեց, որ չի պահպանվել Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 82-րդ հոդվածի համապատասխան կետը, որով քաղաքապետը կարող է փոփոխել հնգամյա զարգացման ծրագիրը բացառապես այն դեպքում, երբ ներկայացնում է հաշվետվություն և ասում, որ ունի օբյեկտիվ խնդիր և չի կարողանում այդ կետերը իրականացնել:

«Երևանի ՏԻՄ օրենքում հստակ ասվում է, որ առանց օբյեկտիվ խոչընդոտների հստակ պարզաբանման հնարավոր չէ փոփոխություն իրականացնել»,- ասաց Խաժակյանը և տեղեկացրեց, որ նիստի ընթացքում դիմելու են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով պարզաբանումներ ներկայացնել զարգացման ծրագրի խոչընդոտների վերաբերյալ։

«Լույս» խմբակցության ղեկավարը շեշտեց, որ Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը հանրային քննարկման է դրվել օրենքի խախտմամբ և առանց չեղարկված կետերի վերաբերյալ պատճառաբանությունների, այն չպետք է քննարկվի դեկտեմբերին:

Նրա խոսքով՝ քաղաքապետը, սահմանված կարգով, մինչև 2020 թվականի մարտի 1-ը պետք է հաշվետվություն ներկայացնի, որից հետո, եթե կարողանա հիմնավորել, որ, օրինակ, «Հայրենիքի» խաչմերուկում նոր ճանապարհային հանգույց կառուցելու հետ կապված խոչընդոտներ կան, այդ դեպքում հնարավոր լինի նախագծում փոփոխություն իրականացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում