Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից պահանջել նվազեցնել գազի գինն իր համար: Այս մասին ինչպես հաղորդում է Hurriyet թերթը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարր Թաներ Յըլդըզը:
Նախարարի խոսքով՝ այդ հարցը կքննարկվի ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարության հետ: Յըլդըզը նշել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև կնքված պայմանագիրը Թուրքիայի հնարավորություն է տալիս պահանջել նվազեցված գին:
«Մենք մեր պահանջները կներկայացնենք «Գազպրոմ»-ի ղեկավարությանը»,- ասել է նախարարը:
Գազի գինը պաշտոնապես չի հրապարակվում, սակայն, ըստ թուրքական ԶԼՄ-ների, Թուրքիան իրանական գազը գնում է 490 դոլարով (1000 խոր. մետրի համար), ադրբեջանական գազը՝ 335 դոլարով, իսկ ռուսականը՝ 425 դոլարով: Նշված երկրների հետ Թուրքիան ունի պայմանագրեր, որոնց համաձայն Իրանից գնում է տարեկան 10 միլիարդ, Ռուսաստանից՝ 20 միլիարդ և Ադրբեջանից՝ 6.6 միլիարդ խորանարդ մետր գազ:









































